Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Նոր թեստ-համակարգը կթեթեւացնի ուղեղի քաղցկեղի դեմ դեղերի փնտրտուքը. news.am

Նոր թեստ-համակարգը կթեթեւացնի ուղեղի քաղցկեղի դեմ դեղերի փնտրտուքը. news.am

Johns Hopkins Kimmel Cancer Center-ի գիտնականները նոր համակարգ են մշակել, որը կարող է օգնել գնահատելու ուղեղի քաղցկեղի հազվագյուտ տեսակների դեմ հակաուռուցքային դեղերի արդյունավետությունը: Գիտնականները հույս ունեն այդ համակարգի օգնությամբ այնպիսի դեղեր հայտնաբերել, որոնք ի վիճակի են հաղթահարել մեդուլոբլասթոման եւ քաղցկեղի այլ հազվագյուտ տեսակներ, որոնք դժվար են ենթարկվում բուժման:

Հետազոտողներին հաջողվել է ցողունային բջիջները վերածել գլխուղեղի ագրեսիվ եւ հազվագյուտ ուռուցքի` մեդուլոբլասթոմայի բջիջների, որը սովորաբար երեխաների մոտ է զարգանում: Նման մոդելն անհամեմատ ավելի հարմարավետ է, քան մկան բջիջները, որոնք հաճախ օգտագործվում են նման փորձարկումներում. դրանք օգտագործելով` հեղինակները կկարողանան գնահատել այդ ուռուցքի դեմ պայքարի համար նախատեսված դեղերի արդյունավետությունը: 

Սովորաբար մեդուլոբլասթոմայի բուժման համար ճառագայթային թերապիայի եւ քիմիաթերապեւտիկ դեղերի համադրություն են օգտագործում: Նույնիսկ նման բուժման դեպքում ապրելիությունն ընդամենը 30-40 տոկոս է կազմում:

Այն բջիջները, որ գիտնականները կարողացել են ստանալ ցողունայիններից, ունեն մեդուլոբլասթոմայի բջիջների ամբողջ բնութագիրը: Հեղինակները կարողացել են ստուգել դեղերի մեծ քանակություն եւ պարզել, որ մեդուլոբլասթոմայի հազվագյուտ տեսակի բուժման գործում առավել արդյունավետ են ցիկլինկինազի պաշարիչները: Պալբոցիկլիբը եւ այլ դեղեր, որոնք այդ խմբի մեջ են մտնում, այժմ կլինիկական փորձարկումների առաջին փուլում են. դեղերը փորձարկում են ուղեղի տարբեր ուռուցքներով երեխաների բուժման գործընթացում:

Բջիջների վրա փորձարկումներում այդ դեղերը երկու անգամ նվազեցրել են ուռուցքային բջիջների աճը եւ երեք անգամ մեծացրել քաղցկեղային բջիջների ապոպտոզի մակարդակը: Հազվագյուտ տեսակի մեդուլոբլասթոմայով մկների ապրելիությունը եւս աճել է: Գիտնականները հույս ունեն նոր մոդելի օգնությամբ նաեւ այլ դեղեր գտնել, որոնք ի վիճակի են պայքարել քաղցկեղի հավագյուտ տեսակների դեմ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. կախվածություն թմրամիջոցներից

Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, և դրանց գործածումը շատ ավելի արագ է առաջացնում կախվածության համախտանիշի ձևավորում...

Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով
Բնական աղետից անմիջապես հետո ձեռնարկվող միջոցառումներն անցկացվում են չորս փուլով

1. Փրկության փուլ


Սա մի ժամանակաշրջան է, որը տեղի է ունենում իրադարձությունից անմիջապես հետո...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ